Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
04.05.2012 | 00:00

...թե՛ ՀՀԿ-ում, թե՛ կոալիցիոն կուսակցություններում «որոշներն» արդեն իսկ մտածում են ապագա պորտֆելների մասին, հիմնական իդեա-ֆիքսը վարչապետ-ԱԺ նախագահ կոնֆիգուրացիան է, ապա նոր` նախարարական բարտերները:

Այս մասին լուրերն ահավոր դուր չեն եկել Սերժ Սարգսյանին, որովհետև «որոշները», թողած իրենց անմիջական պարտականությունները, փաստորեն, զբաղված են իրենց կարիերիստական ամբիցիաները ծրարել-կշռել-«քսիֆավորելով», երբ դեռ ընտրությունները չեն ավարտվել: Ինչը, մի կողմից, նշանակում է, որ սույն կոալիցիոներիստները հասկանում են, որ ընտրություններն արդեն «պրծել» են և «պրծել» են հօգուտ ՀՀԿ-ի, և հարմարվել են այդ մտքի հետ: Բայց դե, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանը հայտնի է իր անսպասելի պասաժներով, այնպես որ, բացի նրանից, որ պետք է սպասել ընտրությունների ավարտին, նաև` Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումներին:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ